Լևոն Արոնյանը դժվար պայքարում նվաճել է աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչի ուղեգիրը12 սեպտեմբերի 2017 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը դժվար պայքարում նվաճել է Թբիլիսիում շարունակվող Շախմատի աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչի ուղեգիրը: Դա հայտնի է դարձել Արոնյան-Մատլակով պարտիայի ավարտին։ Սա միակ զույգն էր, ով խաղաց նաև 5 րոպեանոց 2 բլից պարտիա։ Նրանց պայքարը հիմնական պարտիաներից հետո ավարտվեց 1:1 հաշվով։ 25 րոպեանոց 2 պարտիայում գրանցվեց 2 ոչ ոքի, 10 րոպեանոցում կրկին 1:1 և վերջապես 5 րոպեանոց 2 բլիցում Լևոն Արոնյանը տարավ 2 հաղթանակ՝ նվաճելով 1/8-րդ եզրափակչի ուղեգիր։ Աշխարհի գավաթի 1/8-րդ եզրափակչում սեպտեմբերի 12-ին կմրցեն Բու Սյանչժին, Սոն, Սվիդլերը, Իվանչուկը, Ֆեդոսեևը, Դուբովը, Վան Հաոն, Ռոդշտեյնը, Նայերը, Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Ջոբավան, Ռապորտը, Գիրին, Գրիշչուկն ու Արոնյանը, հայտնում է chess.am-ը։ Թայ բրեյքից առաջ պայքարից դուրս մնացին մրցաշարի ֆավորիտներ Կարլսենը, Կրամնիկն ու Նակամուրան այլևս չեն խաղա։ Թայ-բրեյքից հետո մրցաշարից դուրս են մնացել Կարուանան, Նեպոմնյաշչին, Լի Չաոն և Մատլակովը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |