Բեյրութում կբացվի թերթերի ցրիչ Դուդակյանի հուշարձանը

Բեյրութում կբացվի թերթերի ցրիչ Դուդակյանի հուշարձանը

PanARMENIAN.Net - Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի Բուրջ Համուդ հայկական թաղամասում կկանգնեցվի Սարգիս Դուդակյանի հուշարձանը, որը տարիներ շարունակ թերթերի և լրագրերի ցրիչ է եղել՝ զբաղվելով դրանով նաև տարեց հասակում:

Բեյրութի հայերի շրջանում նա ավելի հայտնի էր որպես Ապոլո: Սարգիս Դուդակյանը սկսել է թերթեր ցրել դեռ մանուկ հասակից՝ շարունակելով նաև հասուն տարիքում: Նա արել է դա նույնիսկ Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ ժամանակին հասցնելով թերթերը բաժանորդներին, գրում է Rusarminfo-ն:

Հուշարձանը կկանգնեցվի Բեյրութում հրատարակվող Ազդակ օրաթերթի 90-ամյակի կապակցությամբ: Հուշարձանի հեղինակն է Վարդան Ավեսյանը:

Շինարարական աշխատանքներն իրականացնում են քաղաքային իշխանությունները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---