Երևանի «Կանաչ քաղաք» ծրագիրը հաստատվել է12 սեպտեմբերի 2017 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանին քվեարկությամբ հաստատել է «Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը»: Երևանի ավագանու երրորդ գումարման 2-րդ նստաշրջանի առաջին նիստը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ներկայացնելով ծրագիրը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդումային ծրագերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նպատակն է խթանել Երևան քաղաքի տնտեսական և սոցիալական աճը` միաժամանակ անդրադառնալով բնապահպանական մարտահրավերներին: Ծրագրի մեթոդաբանությունը վեր է հանում բնապահպանական մարտահրավերները՝ գնահատելով քաղաքի օդի, ջրային ռեսուրսների, հողի, կենսաբազմազանության և էկոհամակարգերի վիճակը, դրանց վրա բացասական ներազդող գործոնները և առկա օրենսդրական լուծումները՝ հիմնվելով միջազգայնորեն ընդունված չափանիշների վրա, ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագիրը» ԱՊՀ տարածաշրջանում առաջին անգամ է մշակվել և հիմնված է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի «Կանաչ քաղաքների գործողությունների ծրագրերի» մեթոդաբանության վրա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա |