ՌԴ-ն $1 մլն կտրամադրի ՀՀ-ին հրդեհների կառավարման ծրագրով12 սեպտեմբերի 2017 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մեկնարկում է «Կլիմայի փոփոխության ազդեցության մեղմումն անտառային և դաշտային հրդեհների կառավարման ներուժի զարգացման միջոցով» ծրագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Ծրագիրը կիրականացվի Ռուսաստանի ֆինանսավորմամբ՝ եռամյա ծրագրի բյուջեն կազմում է 1 միլիոն դոլար: «ՌԴ-ն հետևողականորեն մեծացնում է իր ջանքերը կայուն զարգացման ձեռքբերման նպատակով արտասահմանյան գործընկերներին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ` առաջնորդվելով այն նպատակներով, խնդիրներով և սկզբունքներով, որոնք նախանշված են ՌԴ պետական քաղաքականության կոնցեպտում և նպատակ ունենալով նպաստել միջազգային զարգացմանը», - միջոցառման ժամանակ ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, հայտնում է Aysor.am-ը: «Առաջնային ուղղությունների թվում են ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության երկրները, որոնք ավանդաբար ունեն սերտ տնտեսական, քաղաքական և մշակութային կապեր մեր երկրի հետ: ՌԴ ֆինանսական միջոցներով Հայաստանում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր: Աջակցություն են ստանում, ոչ միայն առանձին սոցիալական խմբերը, այլ նաև տնտեսության առանձին ճյուղեր: Անտառային տնտեսության ֆեդերալ բյուրոն և ՌԴ ԱԻՆ ծառայությունները կունենան անմիջական մասնակցություն այս ծրագրի իրագործմանը»,-հավելել է նա: Իսկ Բրեդլի Բուզետտոն «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գերասիմ Վարդանյանին է հանձնել ռադիոկապի միջոցներ, որոնք արտակարգ իրավիճակներում առաջնային անհրաժեշտություն էին: Ծրագիրը ազգային և տարածաշրջանային շահառու մարմիններին կտրամադրի ժամանակակից սարքավորումներ և տեխնոլոգիա, ինչպիսիք են հրդեհվող և անվնաս անտառների ու դաշտերի միջև խորը բուֆերային խրամատներ փորելու տեխնիկական միջոցները, ուսապարկ-պոմպերը և հրդեհամարիչ սարքերը՝ նախատեսված մակերեսային հրդեհները մարելու և ճնշելու համար, ինչպես նաև պաշտպանիչ համազգեստներ հրշեջների առողջությունն ու անվտանգությունը ապահովելու համար: Նախաձեռնությունը նպատակ ունի բարելավել օրենսդրական դաշտը և կիրարկել համապատասխան քաղաքականությունը, հզորացնել վաղ նախազգուշացման և մշտադիտարկման համակարգերը, ինչպես նաև հստակեցնել համապատասխան կառույցների դերերը և պարտականությունները իրենց լիազորությունները իրականացնելու համար: Ծրագրի կողմից կաջակցվեն և կխրախուսվեն անտառային և դաշտային հրդեհների մեղմմանն ու կանխմանը ուղղված այլընտրանքային ձեռներեցությունը և նորարարական մոտեցումները: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա |