Պոլիգլոտ Լակոտը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան12 սեպտեմբերի 2017 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել Ջոնաթան Լակոտը: Համապատասխան հրամանագիրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է սեպտեմբերի 11-ին: Ջոնաթան Լակոտն այդ պաշտոնում կփոխարինի Ժան Ֆրանսուա Շարպանտիեին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում: Նոր դեսպանը 7 լեզվի է տիրապետում՝ ֆրանսերենի, գերմաներենի, ռուսերենի, իսպաներենի, էստոներենի, հունգարերենի, սերբախորվաթերենի: Ջոնաթան Լակոտը մինչ նոր նշանակումը աշխատել է Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի դեսպանատանը որպես խորհրդական։ Ջոնաթան Լակոտը աշխատել է նաև Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի գրասենյակում, Գերմանիայի, Չերնոգորիայի դեսպանատներում: Նոր դեսպանը 45 տարեկան է: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |