Տարոն Մարգարյան. Գարշահոտության հիմնական պատճառը ձմերուկն ու սեխն են12 սեպտեմբերի 2017 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Վերջին ժամանակաշրջանում որոշ թերացումներ կան Երևանի աղբահանության հարցում: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նշելով, որ կիսում է աղբահանության հետ կապված մտահոգությունները։ Անդրադառնալով գարշահոտությանը՝ Երևանի քաղաքապետն ասել է, որ այն սեզոնային բնույթ է կրում։ «Ամեն տարի եղել է նման խնդիր, դրա հիմնական պատճառը ձմերուկն ու սեխն է, քանի որ մեր օջախներում ունենք ձմերուկ, սեխ ու բոլորս օգտվում ենք, և դա բերում է նման տհաճ հոտի», - ասել է նա լրագրողների հետ հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը։ «Ես էլ եմ այդ կարծիքին, այո, վերջին ժամանակաշրջանում որոշ թերացումներ կան, «Սանիթեք» ընկերությանը և պատասխանատուներին մեր դժգոհությունն ենք հայտնել», - ասել է Տարոն Մարգարյանը։ Նա նշել է, որ ընկերությունը որոշակի խնդիրներ է ներկայացրել, որոնք ընդունելի են։ «Ես կոչ եմ արել մեր երևանցիներին, որ մենք էլ մասնակից լինենք մեր քաղաքի մաքրությանը և, ոչ սահմանված վայրում, երբ աղբ ենք թափում, բնականաբար, այդ տեղը «Սանիթեք» ընկերություն պարտականությունների մեջ չի մտնում», - նշել է նա։ Քաղաքապետն ընդգծել է՝ շինարարական աղբ են թափում, ինչը ընկերության պարտականություններից դուրս է։ «Երբ «Սանիթեքն» այդտեղ աշխատանքներ է իրականացրել ոչ իր պարտականությունների շրջանակներում, մեքենաների խնդիր է ունեցել, բայց այսօրվա դրությամբ մեքենաների խնդիր չկա, ընկերությունը իր ամբողջ ուժով աշխատանքները կատարում է, այն թերությունները, որոնք եղել են վերջին մեկ ամսվա ընթացքում, մի քիչ ժամանակ է անհրաժեշտ, որ շտկենք և շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեք, որ ամբողջությամբ մաքրված է Երևան քաղաքը», - նշել է Մարգարյանը։ Քաղաքապետը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը ոչ միայն «Սանիթեքին», այլև, ընդհանրապես, «ոչ մեկին մեկ դրամ պարտք չէ՝ անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, թե քաղաքապետարանը «Սանիթեքին» պարտք ունի, այդ պատճառով էլ աղբահանությունը լավ չի կատարվում: «Երևանի քաղաքապետարանը, գոնե, վերջին 6-7 տարիների ընթացքում երբևիցե մեկ օր չի ուշացրել ծառայություն մատուցող ոչ մի ընկերության վճարը», - ասել է Մարգարյանը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |