Ահա այն` նոր iPhone X-ը

Ահա այն` նոր iPhone X-ը

PanARMENIAN.Net - Apple-ը ներկայացրել է ընկերության նոր առաջատար սմարթֆոնը iPhone X անվանումը ստացած մոդելը:

Հեռախոսի էկրանը 5,8-դյույմանոց 2436x1125 ռեզոլյուցիայով OLED-դիսփլեյ է, զբաղեցնում է դիմային հատվածի գրեթե ողջ մակերեսը:

iPhone X-ը չունի Home կոճակ: Այն ապաարգելափակելու համար ստեղծվել է անգամ մթության պայմաններում աշխատող դեմքերը տարբերող տեխնոլոգիա, որը ստացել է Face ID անվանումը: Ընկերությունը պնդում է, որ սա առավել անվտանգ տեխնոլոգիան է, որը կճանաչի օգտատիրոջն անգամ ակնոց կրելիս կամ սանրվածքը փոխելիս:

Հեռախոսի կմախքի ետնամասնն ապակուց է, հասանելի է արծաթագույն ու գորշ երանգներով:

Սմարթֆոնն ունի 2 հատ 12-մեգապիքսելանոց տեսախցիկ, A11 bionic պրոցեսոր, հասանելի է 64 գԲ ու 256 գԲ հիշողությամբ տարբերակներով: Գինը` սկսած $999-ից, վաճառքի մեկնարկը` նոյեմբերի 3-ից:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---