Henley & Partners. Արտերկրում ապրելու և աշխատելու ՀՀ քաղաքացիների հնարավորություններն ավելացել են13 սեպտեմբերի 2017 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը 97-րդ հորիզոնականն է զբաղեցրել The Henley & Partners`Աշխարհի քաղաքացիությունների վարկանիշում,բարելավելով իր արդյունքն արտերկրում ապրելու և աշխատելու նոր հնարավորությունների հաշվին: Աշխարհի քաղաքացիությունների վարկանիշը (The Henley & Partners – Kochenov Quality of Nationality Index, QNI) ներկայացնում է աշխարհի երկրների քաղաքացիության օբյեկտիվ գնահատականը: Փորձագետները 195 քաղաքացիություն են ընդգրկել ցանկում՝ 2012-2016-ի ցուցանիշներով: 2016-ին Հայաստանը ստացել է 29,9%՝ գրավելով 97-րդ տեղը: 2015-ին երկիրը 110-րդ տեղում էր, սակայն ցուցանիշն ավելի ցածր էր՝ 26,1%: Ընդհանուր առմամբ, ՀՀ քաղաքացիության դիրքը վերջին 5 տարում բարելավվել է 3,2%-ով: 2016-ին ՀՀ դիրքը բարելավվել է առաջին հերթին արտերկրում առանց մուտքի արտոնագրի ապրելու ու աշխատելու հնարավորությունների ընդլայնման հաշվին: Հայերի համար այդ առումով հասանելի են դարձել Բելառուսը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: Ինչպես նախորդ 5 տարիներին, 2016-ի ևս առաջատարը Գերմանիան է 82,7 տոկոսով: Երկրորդը կիսում են Ֆրանսիան ու Դանիան, հաջորդում են Իսլանդիան, Շվեդիան և Նորվեգիան: Ընդհանուր առմամբ առաջատարների տասնյակը զգալիորեն չի փոխվել՝ դուրս են մնացել Իռլանդիան և Բելգիան, որոնց փոխարինել են Իսպանիան և Իտալիան: Ցանկը եզրափակում են ՀԱՀ-ը՝ 16,3 տոկոսով և Աֆղանստանը 14,6 տոկոսով: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |