«Մաքուր Հայաստանի» ֆեյսբուքյան խմբում 5 ամսում աղտոտված 140 վայրի լուսանկար է հրապարակվել13 սեպտեմբերի 2017 - 17:46 AMT PanARMENIAN.Net - «Մաքուր Հայաստան» ծրագրի ֆեյսբուքյան խմբում 2017-ի ապրիլ-օգոստոս ամիսներին աղտոտված140 տեղանքի լուսանկար և տեսանյութ է հրապարակվել, որոնց ընդհանուր թիվը հազարից ավելի է: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հաղորդմամբ, ֆեյսբուքյան էջում դրանց հրապարակումից հետո, աշխատելով Երևանի և բոլոր մարզերի պատասխանատու կառույցների, համայնքապետերի հետ, քայլեր են ձեռնարկվել աղբը մաքրելու համար: Աշխատանքների կատարումը տևել է մեկ ժամից մինչև մի քանի օր՝ կախված աղբի ծավալից և տարածքի բարդությունից: Աղբյուրի հաղորդմամբ, նշված ժամանակահատվածում ամփոփելով «Մաքուր Հայաստան» ծրագրի ֆեյսբուքյան խմբի աշխատանքը, վստահորեն կարելի է ասել, որ հանրության մեջ մարդկանց իրազեկվածությունը ծրագրի վերաբերյալ գնալով աճել է, ինչպես նաև մասնակցությունն է ակտիվացել, և գրեթե ամեն օր խումբը ստանում է նոր տեղեկատվություն: Բացի խմբում հրապարակված լուսանկարներից, ուշադրության կենտրոնում են պահվել ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ մեդիա տարբեր հարթակներում խնդրի վերաբերյալ հրապարակումները: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հուլիսի 29-ին և մայիսի 27-ին կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքում գույքագրված, քարտեզագրված և անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից արդեն փակվել են 1534-ը, փակման ենթակա են ևս 218 աղբանոց: Այսօրվա դրությամբ առկա է 277 հիմնական աղբավայր և մինչև 2018 թվականի մայիսի 27-ը հանրապետությունում նախատեսվում է ունենալ 117 արտոնագրված աղբավայր: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Բանկի պարտատոմսերը թողարկվել են 30 ամիս մարման ժամկետով Բլինքենն Ալիևին կոչ է արել շարունակել բանակցել ՀՀ-ի հետ և ազատել անարդարացի ձերբակալվածներին Ալիևը «դրական է գնահատել ՀՀ հետ սահմանագծումը» և ասել է, որ «Ադրբեջանում շարունակվում են ժողովրդավարական բարեփոխումները» Փաշինյանը՝ Բլինքենին․ Ամեն ինչ կարվի Տավուշի գյուղերի լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը |