ՊՆ-ն առաջարկում է վերացնել ուսանողներին հասնող տարկետումը13 սեպտեմբերի 2017 - 18:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերացնել բուհերում անվճար տեղերում սովորող ուսանողների համար տարկետումը։ Այս մասին է հայտնումRazm.info-ն՝ հղում անելով գերատեսչության ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծին։ «Պատիվ ունեմ» պետական ծրագիրը նախատեսում է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Սովորելով քաղաքացիական բուհում` ծրագրում ընդգրկվածները 2-րդ կուրսի սկզբից մինչև 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ` յուրաքանչյուր շաբաթ օր, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում այցելում են զինվորական պատրաստության դասընթաց: Դիպլոմի հետ մեկտեղ ուսանողը ստանում է լեյտենանտի կոչում ու ամսական առնվազն 260 հազար դրամ աշխատավարձով ծառայության անցնում սահմանագծում։ Ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը: Ծրագրի մասին առավել մանրամասն՝ այստեղ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |