Վերնիսաժի մոտ սպանված և վիրավորված անձանց ինքնությունը պարզվել է

Վերնիսաժի մոտ սպանված և վիրավորված անձանց ինքնությունը պարզվել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 14-ին Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետևանքով սպանված և վիրավորված անձանց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ և պարկուճներ։ Ստեղծվել է քննչական խումբ և իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում, Թուֆենկյան հյուրանոցի մուտքի մոտ, Վերնիսաժի հարևանությամբ: Նախնական տվյալներով՝ ևս մեկ հոգի սպանվել է։ Երկար կրակահերթից հետո մեկ վիրավորի տեղափոխել են հիվանդանոց։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---