Լոնդոնի մետրոյում պայթյուն է որոտացել

Լոնդոնի մետրոյում պայթյուն է որոտացել

PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Լոնդոնի մետրոյի Փարսոնս Գրին կայարանում: Կան տուժածներ:

Մի քանի մարդ դեմքի այրվածք է ստացել: Պատահարի վայր են մեկնել հրշեջներն ու բժիշկները: Ինչպես պատմել են ականատեսները, վագոններից մեկում սպիտակ գույնի ինչ-որ տարա է պայթել, գրում է ՌԻԱ Նովոստին Sun թերթի վրա հղումով:

Սոցցանցերում լուսանկար է հրապարակվել, որտեղ երևում է սուպերմարկետի տոպրակի մեջ դրված և այրվող սպիտակ դույլը:

Ոստիկանությունը հաստատել է միջադեպի փաստը, սակայն մանրամասներ չի հայտնում:

Երթևեկությունը Լոնդոնի Դիսթրիքթ գծի Էրլս կորտ և Ուիմբլդոն կայարանների միջև դադարեցվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---