Սոնա Ասատրյանը` Եվրոպայի չեմպիոն մինչև 18 տարեկանների շրջանում

Սոնա Ասատրյանը` Եվրոպայի չեմպիոն մինչև 18 տարեկանների շրջանում

PanARMENIAN.Net - Սոնա Ասատրյանը մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը Ռումինիայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Սեպտեմբերի 14-ին ավարտվեց Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացվող Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որին մասնակցում էին 8-18 տարեկան աղջիկներն ու տղաները՝ առանձին մրցաշարերով։

Հայաստանի 36 մասնակցից շախմատիստուհիներից միայն Սոնա Ասատրյանն է մեդալ նվաճել։ Նա 9 հնարավորից նվաճել է 7 միավոր, ինչպես նաև 128 կետով բարձրացրել իր անհատական վարկանիշը, chess.am-ը։

Մեդալի համար էր պայքարում նաև Աննա Սարգսյանը, որը հանդես էր գալիս մինչև 16 տարեկան աղջիկների խմբում։ Նա ևս վաստակել է 7 միավոր՝ կիսելով 2-4-րդ հորիզոնականները։ Սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավել է 4-րդ տեղը։

Վերջին տուրից առաջ Եվրոպայի առաջնության մինչև 16 և 18 տարեկան տղաների խմբում հանդես եկող Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը ևս առաջատարների թվում էին և պայքարում էին մեդալի համար։ Վերջին տուրում, սակայն, նրանք պարտություն կրեցին՝ զիջելով դիրքերը։

Մինչև 10 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսել է 3-7-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հայտնվել 6-րդ հորիզոնականում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---