Քնեսեթի նախկին պատգամավոր. Իսրայելցիների մեծ մասը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կողմնակից է

Քնեսեթի նախկին պատգամավոր. Իսրայելցիների մեծ մասը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կողմնակից է

PanARMENIAN.Net - Իսրայելի քաղաքացիների մեծ մասը կողմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այդ մասին հայտարարել է «Հայաստան-Իսրայել» հասարակական համաժողովի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երբ Իսրայելը լավ հարաբերություններ ուներ Թուրքիայի հետ, խորհրդարանականներն ասում էին, թե ինչու եք ուզում փչացնել դրանք՝ առաջ քաշելով Հայոց ցեղասպանության հարցը: Երբ Անկարայի հետ հարաբերությունները վատթարացան, ինձ ասացին, որ դեռ ժամանակը չէ, քանի որ հիմա վերականգնում են վատթարացած հարաբերությունները»,-ասել է Ցինկերը, հայտնում է Sputnik-Արմենիան:

Նա խոստովանել է, որ «նյարդայնանում է», երբ պատմական ճշմարտությունը փորձում են խառնել քաղաքականությանը: Ցինկերը հայտնել է, որ Քնեսեթի մշակույթի հանձնաժողովն արդեն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագիծը: Այնուհետև հարցը կքննարկվի Քնեսթեի ընդլայնված նիստում:

Հուլիսի 27-ին Իսրայելի ընդդիմադիր «Եշ Աթիդ» կուսակցության նախագահ Յաիր Լապիդըհայտարարել է, որ անհրաժեշտ է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իսրայելի հանդեպ վարած քաղաքականության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---