Շրջանակային համաձայնագիրը կխթանի ՀՀ-ից գյուղմթերքի արտահանումը ԵՄ15 սեպտեմբերի 2017 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության հետ ստորագրվելիք նոր Շրջանակային համաձայնագիրը մի շարք պայմաններ կընձեռի հայկական բիզնեսին: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսը: Նրա խոսքով՝ համաձայնագիրն ավելի կհեշտացնի Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը եվրոպական երկրներ, որը հնարավորություն կտա զարգացնել գյուղատնտեսությունը ՀՀ-ում, ինչպես նաև՝ ամրապնդել այստեղի գյուղմթերքի ներկայացումը եվրոպական երկրներում, գրում է Panorama.am-ը։ «Մենք նպատակ ունենք բարելավել ներդրումային միջավայրը Հայաստանում, որը հնարավորություն կտա զարգացնել ներքին բիզնեսն, ինչպես նաև բարելավել արտահանման շուկան: Բիզնես միջավայրի բարելավման ուղղություններից մեկը պետական գնումների իրավիճակի բարելավումն է, և այս պայմանագրում մենք ունենք հատուկ պայմաններ և դրույթներ, որը հնարավորություն կտա պետգնումների գործընթացը դարձնել ավելի պարզ, թափանցիկ»,- ասել է պաշտոնյան։ Եվրոպական հանձնաժողովի առևտրի գլխավոր տնօրինության բաժնի ղեկավարը որպես մեկ այլ կարևոր հարց նշել է մրցակցային միջավայրը. «Մենք այս պայմանագրով նախատեսում ենք բարելավել վիճակն ու ստեղծել մի մարմին, որը կզբաղվի հենց մրցակցային մթնոլորտով: Մրցակցությունը պետք է լինի արդար ու չպետք է լինեն խաղի այլ կանոններ։ Այս փաստաթղթում հատուկ պայմաններ ենք նախատեսում պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկությունների վերաբերյալ, որպեսզի նրանք խաղան նույն պայմաններով, ինչպես՝ շուկայի մյուս խաղացողները»։ Անդրադառնալով մաքսատուրքերի հետ կապված հարցին, նա ասել է. «Ինչպես ես արդեն նշել եմ, մաքսատուրքերի ազատականացման վերաբերյալ որևէ դրույթ չկա: Սա հիմնված է փաստի վրա, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, օգտվում է GSP+-ի արտոնություններից և մեծ քանակությամբ ապրանքատեսակներ կամ մաքսատուրք չունեն կամ շատ ցածր մաքսատուրքով են»։ Ենթադրվում է, որ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը կստորագրվի նոյեմբերին Բրյուսելում։ Հայաստանը պետք է ստորագրեր ԵՄ հետ Ասոցացման ու Ազատ առևտրի համաձայնագրերը, սակայն 2013 թվականին՝ ՀՀ ու ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, Երևանը հայտարարեց ԵՏՄ-ին միանալու ցանկության մասին։ Որոշումը բերեց Ասոցացման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունների դադարեցմանը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |