Վրացական Քվեմո Քարթլիի ադրբեջանցիների շրջանում բնակչության բնական աճը կտրուկ նվազել է

Վրացական Քվեմո Քարթլիի ադրբեջանցիների շրջանում բնակչության բնական աճը կտրուկ նվազել է

PanARMENIAN.Net - Վրաստանի Քվեմո Քարթլիում, որնադրբեջանցիների կոմպակտ բնակության վայր է, կտրուկ նվազել է բնակչության բնական աճը:

Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական վարչության, 2017-ի հունվար-հունիսին այդ տարածաշրջանում բնակչության բնական աճը կազմել է 336 մարդ, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է առնվազն 58,6%-ով: Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 812 մարդ:

Ինչ վերաբերում է Քվեմո Քարթլիում նշված ժամանակահատվածում գրանցված այլ ժողովրդագրական ցուցանիշներին, ապա նորածինների քանակը եղել է 2681, մահացածներինը՝ 2345 մարդ, ամուսնությունների և բաժանությունների հարաբերակցությունը 1213 և 510 համապատասխանաբար, գրում է ԱՊԱ գործակալությունը:

Ըստ Վրաստանի բնակչության վերջին մարդահամարի, 2014-ին Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ապրում է 423.986 մարդ, որից 117.032-ն ադրբեջանցի է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---