BMW i8 հիբրիդային շարժիչով մեքենան արդեն Հայաստանում է 16 սեպտեմբերի 2017 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին Երևանում կայացել է BMW i8 ավտոմեքենայի պաշտոնական շնորհանդեսը: i8-ը BMW i խմբի ավտոմեքենաների երրորդ մոդելն է: Տեխնոլոգիապես հագեցած է, միաժամանակ աշխատում է համատեղված երկու շարժիչով: Ընդհանուր 362 ձիաուժ է և այս ամենը 1485 կգ քաշի պարագայում: Այս սպորտային մեքենան հիբրիդային համակարգի շնորհիվ 100 կմ/ժ արագություն է զարգացնում 4,4 վրկ-ում: Շարժիչի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է: Հիբրիդային շարժիչից բացի i8-ն առանձնանում է նաև իր ֆուտուրիստիկ դիզայնով, թեթև քաշով ու էներգախնայող LED լուսարձակներով, իսկ ածխաթթու գազի արտանետումները մեկ կմ վազքի դեպքում կազմում են ընդամենը 49.0 գ: Այսօր ինչպես կենցաղային տեխնիկան, այնպես էլ ավտոմեքենաները նպաստում են էներգախնայողությանը: Միավորելով վառելիքային և էլեկտրական շարժիչները զգալիորեն նվազեցվում են վառելիքի ծախսն ու կրճատում ածխաթթու գազի արտանետումները: BMW i8 սպորտային ավտոմեքենան հիբրիդային շարժիչի ու նորարարական դիզայնի խելամիտ համադրություն է: i8-ի գաղափարը ծնվել ու կյանքի է կոչվել Գերմանիայում: Այժմ մեքենան հասանելի է նաև Հայաստանում: BMW i8-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Եուրոմոթորս» ընկերությունն է:
2015-2016թթ. BMW i8-ը երկու տարի անընդմեջ ճանաչվել է «Տարվա շարժիչ» միջազգային մրցանակաբաշխության հաղթող: Երևանում մեքենայի շնորհանդեսին ներկա էին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը, կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը, հասարակական և քաղաքական գործիչներ, օտարերկրյա գործընկերներ, գործարարներ և լրագրողներ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա Գուտերեշը կոչ է արել Ադրբեջանին և ՀՀ–ին լուծել բոլոր հարցերը հարաբերությունների կարգավորման համար Գլխավոր քարտուղարն ուշադիր հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին Կլաարը հուսադրող է անվանել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկի մասին լուրը «ԵՄ–ն լիովին սատարում է բանակցային գործընթացին, որի նպատակը համապարփակ և կայուն կարգավորումն է»,–գրել է նա |