Լևանդովսկին մտադիր է 2018-ին «Ռեալ» տեղափոխվել

Լևանդովսկին մտադիր է 2018-ին «Ռեալ» տեղափոխվել

PanARMENIAN.Net - «Բավարիա» ֆուտբոլային ակումբի հարձակվող, 29-ամյա Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ ցանկանում է մարզական կարիերան շարունակել «Ռեալում», որն իր նախընտրած ակումբն է եղել մանկուց: Այդ մասին նա ասել է իր գործակալին:

Ավելի վաղ Լևանդովսկին քննադատել էր գերմանական «Բավարիայի» աշխատանքը տրանսֆերային շուկայում:

Ռոբերտ Lևանդովսկին մտադիր է «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում խաղալ արդեն 2017/18 խաղաշրջանից հետո, թեև գիտի, որ «Ռեալը» խուսափում է 30-ից բարձր տարիքով ֆուտբոլիստներ գնելուց, գրում է Eurosport-ը: Լևանդովսկին 30 տարեկան կդառնա 2018-ի օգոստոսի 21-ին:

Լևանդովսկին «Բավարիա» է տեղափոխվել «Բորուսիայից» 2014-ին ազատ գործակալի կարգավիճակով: Լեհ ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ կնքված է մինչև 2021թ.: Գերմանիայի 2016/17 առաջնության ավարտից հետո Լևանդովսկին հայտարարեց, որ հիասթափված է գործընկերներից, որոնք չօգնեցին իրեն հաղթել ռմբարկուների մրցման մեջ՝ նա 1 գոլով հետ մնաց Օբամեյանգից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---