Սևանից ջրի բացթողումը դադարեցվել է

Սևանից ջրի բացթողումը դադարեցվել է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին դադարեցվել է Սևանա լճից ջրի բացթողումը: Սևանա լճից ջրի բացթողման ՀՀ օրենքով նախատեսված ծավալները լրացել են:

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից սահմանված կարգով կապարակնքվել են «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի աջ և ձախ վերամբարձ մեխանիզմները (վահանակները):

Սևանա լճից իրականացվել է լրացուցիչ 100 միլիոն խմ ջրառ:Լրացուցիչ ջուրն, ըստ գործադիրի, ուղղվել է Արարատյան դաշտի մի քանի համայնքների հողատարածքների ոռոգմանը, ինչպես նաև՝ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի համակարգում արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների մեծացմանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---