Լոնդոնում ձերբակալել են մետրոյում ահաբեկչության գործով կասկածյալին՝ 18-ամյա պատանու16 սեպտեմբերի 2017 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը ձերբակալել է Լոնդոնի մետրոյում ահաբեկչության գործով կասկածյալին: Ձերբակալվածը 18-ամյա տղա է: Ոստիկանությունը դա գնահատել է որպես «նշանակալի քայլ» հետաքննության համար: Սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյի Parsons Green կայարանում, որը Լոնդոնի արևմտյան մասում է, պայթյուն է որոտացել: Ըստ ականատեսների, ռումբը պայթել է դույլի մեջ, որը փաթեթով դրված է եղել գնացքի վագոնում: Պայթյունի հետևանքով 22 մարդ է տուժել: Կասկածյալին ձերբակալել են Դուվր նավահանգստում: Առաջիկայում նա Լոնդոն կտեղափոխվի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ոստիկանությունը կոչ է արել պահպանել զգոնությունը: «Թեև մենք գոհ ենք առաջընթացից, սակայն հետաքննությունը շարունակվում է և սպառնալիքի մակարդակը կրիտիկական է մնում»,-ասվում է ոստիկանության հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ահաբեկչական «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը ստանձնել է սեպտեմբերի 15-ին Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |