125 կրթաթոշակ՝ Պեկինի համալսարանում

125 կրթաթոշակ՝ Պեկինի համալսարանում

PanARMENIAN.Net - Պեկինի համալսարանը 125 ամբողջական կրթաթոշակ է հատկացնում ամբողջ աշխարհից մագիստրոսական ծրագրով սովորել ցանկացող ուսանողների համար :

Համալսարանի The Yenching Academy-ն մեկնարկել է հայտերի ընդունումը: Դիմողները պետք է ունենան նվազագույնը բակալավրի գիտական աստիճան, լինեն առավելագույնը 25 տարեկան (պարտադիր զինվորական ծառայությամբ երկրներից դիմողների տարիքը չպետք է գերազանցի 27-ը), տիրապետեն անգլերենի: Դիմողները պետք է ունենան գերազանց ակադեմիական առաջադիմություն, ինչպես նաև հետաքրքրված լինեն չինարենի ուսուցման հարցում:

Կրթաթոշակը կհոգա մասնակիցների ինչպես ճանապարհի, այնպես էլ համալսարանի հարակից հանրակացարանում կացության ծախսերը:

Դիմումներն ընդունվում են մինչև 2018 թվականի հունվարի 15-ը (ԱՄՆ-ի և Կանադայի բուհերի շրջանավարտները կարող են դիմել մինչև 11.12.17-ը):

Մանրամասները՝ այստեղ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---