Իրանը հայտարարել է իր արսենալում առկա գերհզոր ոչ ատոմային ռումբի մասին

Իրանը հայտարարել է իր արսենալում առկա գերհզոր ոչ ատոմային ռումբի մասին

PanARMENIAN.Net - Իրանը տասը տոննա կշռող սեփական արտադրության ռումբ ունի: Այս մասին ասել է ԻԻՀ ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Նրա խոսքով, ռազմատիեզերական ուժերի հանձնարարությամբ ռազմական արտադրությամբ զբաղվող կազմակերպությունը ստեղծել է 10 տոննա կշռող ռումբ, որը հնարավոր է նետել «Իլյուշին» ինքնաթիռից: Այս ռումբը հսկայական ավերածությունների պատճառ կարող է դառնալ:

«ԱՄՆ-ի արսենալում «բոլոր ռումբների մայրն» է, ապա Իրանն ունի «ռումբերի հայրը»,-ասել է նա:

«Մայր ռումբը» առաջին անգամ փորձարկվել է 2003-ին, և առաջին անգամ մարտական պայմաններում կիրառվել է 2017-ի ապրիլի, երբ ԱՄՆ-ն իր արսենալի ոչ միջուկային ամենամեծ ռումբը գցեց Աֆղանստանում ԻՊ գրոհայինների դիրքերի վրա: 9 մ երկարությամբ և գրեթե 10 տոննա քաշով GBU-43 ռումբը ստացել է «մայր ռումբ» անվանումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---