Ռուս փորձագետ. Ղարաբաղի մերձակա տարածքների փոխանցումը Բաքվին հղի է պատերազմի վերսկսմամբ19 սեպտեմբերի 2017 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանին որոշ տարածքների հնարավոր վերադարձի մասին պետք է խոսի ԼՂՀ-ն, ոչ թե Երևանը: Այդպիսի հայտարարություն է արել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևն՝ արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի համապատասխան հայտարարությանը: Հայաստանը քննարկում է ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքների հնարավոր հանձնումն Ադրբեջանին: Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Խոսքն այն տարածքների մասին է, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորման և անվտանգության համակարգին վտանգ չի հասնելու»,-ասել է Նալբանդյանը Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ: «Քանի որ խոսքը լոկ ցանկության մասին է, դժվար է պատկերացնել հարցի գործնական կողմը»,-ասել է նա, գրում է Gazeta.ru-ն: Ըստ փորձագետի, այն 7 շրջանների տարածքների զգալի մասը, որոնց մասին խոսվում է Մադրիդյան սկզբունքներում, ռազմավարական նշանակություն ունեն ԼՂՀ համար: «Այն ուղղությունները, որոնք վտանգավոր են, չեն փոխանցվի: Տարածքի ցանկացած փոխանցման համար հարկ է տեղափոխել ռազմաճակատի գիծը: Եթե Հայաստանը նահանջի տարանջատման գծից, ապա մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը մարտական գործողություններ կսկսի»,-ասել է փորձագետը: Ըստ ՌԴ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալի ուսումնասիրության կենտրոնի աշխատակից Զուրաբ Կանանչևի, Երևանի հայտարարությունը փորձաքար է՝ կարևոր է, թե փոխարենն ինչ կառաջարկի Ադրբեջանը: «Տարածքները, որոնք կարող են վերադարձվել, Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքներն են, որոնց կարգավիճակն այժմ հայտնի է որպես անվտանգության գոտի»,-պարզաբանել է Կանանչևը: Ըստ փորձագետի, Ադրբեջանի արձագանքը ՀՀ հայտարարությանը կարող է տարբեր լինել՝ զուսպից մինչև էմոցիոնալ, քանի որ տարածքների վերադարձի հարցը բազմիցս է արծարծվել: «Մտահոգիչ է, որ «տաք գլուխները» կարող են այդ որոշումն ընկալել որպես ապրիլյան պատերազմի հետևանք: Ցանկացած վատ խաղաղություն լավ պատերազմից գերադասելի է»,-ասել է Կանանչևը: Նալբանդյանը հայտարարել է նաև. «Եթե լինի պատերազմ եւ այդ պատերազմը հնարավոր չլինի կասեցնել, ապա Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը ու դրանով վերջ կդնի բանակցային գործընթացին: Խնդիրն այն չէ, որ Հայաստանը չի ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, այլ պարզապես փորձում ենք հարցի լուծման խաղաղ բանակցային գործընթացը շարունակել: Մենք շարունակելու ենք խաղաղ բանակցությունները, քանի դեռ դրանցով հնարավոր է խուսափել պատերազմից ու հասնել խաղաղ ճանապարհով խնդրի հանգուցալուծմանը»: Հղումներ թեմայով. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |