Երեւանն ու Մոսկվան պայմանավորվել են Հայաստանում ուրանի արդյունահանման համատեղ ձեռնակություն ստեղծելու մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանն ու Հայաստանը պայմանավորվել են պարիտետային հիմքերի վրա Հայաստանում ուրանի երկրաբանական հետախուզման եւ արդյունահանման համատեղ ձեռնակություն ստեղծելու մասին, չորեքշաբթի հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոն: «Համատեղ ձեռնարկությունը 50:50 հարաբերակցությամբ կպատկանի Հայաստանին եւ Ռուսաստանին»,-հայտարարել է նա լրագրողներին:



Ռուսաստանն ու Հայաստանը ծրագրում են անցկացնել Հայաստանում ուրանի պաշարների լրացուցիչ հետախուզում, որի պաշարներն ըստ կանխատեսումների կազմում են շուրջ 60 հազար տոննա: Հայաստանում ստացված ուրանը նախատեսվում է հարստացնել Անգարսկի Միջազգային կենտրոնում:



Ռուսաստանի վարչապետ Վիկտոր Զուբկովի Երեւանում ընթացող այցի շրջանակներում ռուս միջուկային մասնագետները Հայաստանի հետ հուշագիր են ստորագրել երկրաբանական հետախուզման, ուրանի արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման մասին, որը նաեւ նախատեսում է այդ ՀՁ-ի ստեղծումը: «Այդ նախագիծը կարող է միանգամայն շահութաբեր լինել»,-մեկնաբանել է Կիրիենկոն:



Նա հավելել է, որ համատեղ ձեռնարկությանը կտրամադրվեն Ռուսաստանում պահվող արխիվային նյութերը Հայաստանում ուրանի պաշարների վերաբերյալ: Ըստ Կիրիենկոյի, Ռուսաստանը պատրաստ է ներդրումներ անել ուրանի պաշարների լրացուցիչ հետախուզման եւ ուրանի արդյունաբերական մշակման ոլորտներում: «2007 թվականին կատարվել են առաջին որոնումները: Նրանց գնահատմամբ, Հայաստանում ուրանի կանխատեսելի պաշարները կազմում են 30 հազար տոննա»,-ասել է Կիրիենկոն:



Ինչպես պատմել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենը, ընթացիկ տարում նախատեսվում է եւս չորս արշավախումբ գործուղել Հայաստանում երկրաբանական հետախուզական աշխատանքների համար: 2008 թվականին Ռուսաստանը 3 մլն դոլար կներդնի հանրապետության տարածքում ուրանի հետախուզման նպատակով», հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---