Գիտնականները պատվաստանյութ են մշակել կարիեսի դեմ

Գիտնականները պատվաստանյութ են մշակել կարիեսի դեմ

PanARMENIAN.Net - Չինացի գիտնականներն Ուհանի համալսարանից մարդկանց ատամների քայքայումը կանխող պատվաստանյութ են մշակել:

Հոդվածը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Առնետների վրա անցկացված փորձերը ցույց են տվել, որ երկու մասից բաղկացած հիբրիդային KF-rPAc սպիտակուցը նպաստում է կարիեսի կանխարգելմանն ու բուժմանը: KF-ն առանձնացվել է Escherichia coli աղիքային ցուպիկից, իսկ rPAc-ը Streptococcus mutans բակտերիաներից, որոնք ապրում են մարդու բերանի խոռոչում և կարող են ատամների քայքայման պատճառ դառնալ: Առաջին բաղադրիչն ուժեղացնում է իմունային պատասխանը, որն ուղղված է միկրոօրգանիզմաների մեմբրանի մակերեսին եղած rPAc դեմ, գրում է Lenta.ru-ն Indiatimes-ի վրա հղումով:

Ապագայում հետազոտողները մտադիր են կլինիկական փորձարկումներ սկսել մարդկանց մասնակցությամբ:

Ավելի վաղ ամերիկացի և ավստրալացի գիտնականները հայտարարեցին, որ կարիեսի առաջացման պատճառը ոչ թե գենետիկ կանխատրամադրվածությունն է, այլ անառողջ ապրելակերպն է ու բերանի խոռոչի սխալ խնամքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---