Կարապետյան. ՀՀԿ-ն վարչապետի հարցում որոշում չունի, հնչող հայտարարությունները մասնավոր կարծիք են

Կարապետյան. ՀՀԿ-ն վարչապետի հարցում որոշում չունի, հնչող հայտարարությունները մասնավոր կարծիք են

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն վարչապետի հարցում դեռ որոշում չունի, իսկ հնչող հայտարարությունները մասնավոր անձանց կարծիքն են: Այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևանում աշխատանքը շարունակող Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

2018 թվականին ավարտվում են գործող նախագահ Սերժ Սարգսյանի լիազորություններն, որից հետո ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման՝ վարչապետի լայն իրավասություններով:ՀՀ-ում տևական ժամանակ քննարկվում է՝ արդյոք գործող վարչապետը կշարունակի պաշտոնավարել, թե կզիջի պաշտոնը գործող նախագահին:

«Մասնավոր անձանց կարծիքները թույլ տվեք չմեկնաբանել»,- ասել է վարչապետը` անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀԿ-ում կարծում են, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, հայտնում է Panorama.am-ը:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ասել էր, mինչև ապրիլ ամիսը դեռ երկար ժամանակ կա: Այն հարցին, թե քաղաքապետը համաձա՞յն է, որ Սերժ Սարգսյանին փոխարինող չկա, Տարոն Մարգարյանը պատասխանել է. «Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, և այո, իմ կարծիքով, ՀՀԿ նախագահին փոխարինող չկա»:

«Երբ ՀՀԿ-ի պաշտոնական կարծիք լինի, ապա նոր հարց տվեց: Երբ լինի, այդ ժամանակ կխոսենք: Դա իրենց մասնավոր կարծիքն է, կուսակցությունը դեռ որոշում չունի, հենց որոշում ունենա` կհայտարարենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Ավելի վաղ նույն համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել էր, որ ցանկություն ունի մնալ վարչապետի պաշտոնում 2018 թվականին:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ էական չի համարում, թե ով կլինի վարչապետ 2018-ին: «Ով խորհրդարանում ունի մեծամասնություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածուին: Անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանն արդեն անձակենտրոն իշխանություն չունի: Կարծում եմ՝ դա մեր ժողովրդի վաստակն է: Մեր ժողովուրդը դրա դրական ազդեցությունը տեսավ ընտրություններից հետո, երբ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասեցին, որ հիմա իրենք հեղափոխություն են անելու»,- ասել է Սարգսյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի հունիսի 21-ի նիստում հայտարարել է. «Անկախ նրանից` ով կլինի ՀՀ վարչապետը, գործ եք ունենալու ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՅԴ-ի հետ»: Նա անդրադարձել է վարչապետ Կարեն Կարապետյանի` 2018-ից հետո իր պաշտոնում մնալու կամ չմնալու խոսակցություններին. «Մենք խորհրդարանական հանրապետություն ենք արդեն, ու ժողովուրդը իր ձայնը տվել է ՀՀԿ-ին»։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---