ՌԴ ադրբեջանական համայնքային կազմակերպությունը վերջնականապես լուծարվել է19 սեպտեմբերի 2017 - 16:22 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Գերագույն դատարանի բողոքարկման ատյանն անփոփոխ է թողել ՌԴ-ում ադրբեջանական համայնքի՝ «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրեսի» լուծարման մասին որոշումը: ՌԴ Գերագույն դատարանը մայիսի 15-ին բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Ադրբեջանցիների համառուսաստանյան կոնգրես» ՀԿ-ն լուծարելու մասին՝ ՌԴ օրենսնդրությանը չհամապատասխանելու պատճառով: Դատարանը չի բավարարել ադրբեջանական կազմակերպության բողաքարկման դիմումը մայիսի 15-ի Գերագույն դատարանի որոշման չեղարկման վերաբերյալ: Որոշումն օրինական ուժի մեջ է մտել: Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները հայտարարել են, թե մի շարք օբյեկտիվ հանգամանքներ խանգարել են իրենց կատարել ՌԴ արդարադատության նախարարության պահանջը: Ըստ հայտատուների, խախտումներն անուղղելի չեն, իսկ «նամակագրությանը խանգարել են կառավարող մարմինների հետ հանկարծակի առաջացած ներքին խնդիրները»: ՌԴ արդարադատության նախարարության ներկայացուցիչն իր հերթին հայտարարել է կոպիտ խախտումների մասին, որոնցից մի քանիսն անուղղելի էին և սիստեմատիկ բնույթ էին կրում: Բաքվում քաղաքական շրջանակները դատավարությունն անվանել էին «հայամետ ուժերի հերթական սադրանքն Ադրբեջանի դեմ»: Մասնավորապես, այդպես է հայտարարել միլի մեջլիսի պատգամավոր Էլման Մամեդովը: Հսկիչ գործողությունների ընթացքում պարզվել էր, որ ադրբեջանական կազմակերպության կանոնադրության դրույթները չեն համապատասխանում ՌԴ գործող օրեսնդրությանը: Մասնավորապես, կազմակերպության անվանումը չի ցույց տալիս նրա գործունեության բնույթը, իսկ կազմակերպության անունից առանց լիազորագրի գործելու իրավունք ունեցող անձանց մասին տեղեկությունները չեն համապատասխանում կազմակերպության մասին տեղեկություններին, որոնք առկա են Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է Ռուբեն Վարդանյանի որդին՝ CNN-ին․ Հացադուլից հետո հորս պահման պայմաններն ավելի են խստացվել Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում |