ԵՄ-ն մեծապես կարեւորում է Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները

PanARMENIAN.Net - ԵՄ-ի Եռյակի այս այցելությունը Հայաստան շատ կարեւոր է: Այդ մասին ԵՄ-ի նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, մեկնարկած Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագիրը մեծ հնարավորություններ է բացում Հայաստանի համար: «Եվրամիությունը հաստատում է իր դիրքորոշումը Հարավային Կովկասի երկրների հարցում, որոնք ընթանում են ժողովրդավարության ճանապարհով, եւ այդ առումով մեծապես կարեւորում է կայանալիք նախագահական ընտրությունները»,-նշել է Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է նաեւ, որ ԵՄ-ն բոլոր ջանքերը գործադրում է տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար:



Իր հերթին Դիմիտրի Ռուպելը նշել է, որ այցի նպատակը Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի իրականացման վերաբերյալ հայկական կողմի կարծիքին ծանոթանալն է: «ԵՄ-ի հիմնական նպատակն է բարեկամական հարաբերություններ հաստատել Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների միջեւ: Երեւանում բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի տեխնիկական հարցերը, ղարաբաղյան հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը: Ինչ վերաբերում է առաջիկա նախագահական ընտրություններին, ապա ես համոզված եմ, որ դրանք կանցնեն ավելի բարձր մակարդակով, քան խորհրդարանականները»,-ընդգծել է Ռուպելը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---