Սիրիական բանակը կասեցրել է իսլամիստների հարձակումը Համայի մատույցներում![]() 19 սեպտեմբերի 2017 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը հետ է մղել իսլամիստների հարձակումը Համա քաղաքի մատույցներում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը Լոնդոնում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնի վրա հղումով: Ըստ կազմակերպության, հարձակումը լավ նախապատրաստված էր: Իսլամիստները փորձել են մի շարք գյուղեր գրավել, որտեղ ամրացրել են դիրքերը կառավարական զորքերը:շ Գրոհայինների հիմնական հարձակման ուժը կազմել են «Թահրիր աշ Շամի» մարտիկները: Կազմակերպությունը ստեղծվել է Ջաբհաթ ան Նուսրայի բազայի վրա: Գրոհը կասեցվել է, գրում է Lenta.ru-ն: Տարբեր գնահատականներով «Թահրիր աշ Շամի» մարտիկների մոտավոր քանակը 25.000-ից ավելի: Խմբավորումն ակտիվ գործողություններ է վարում կառավարական զորքերի, ինչպես նաև չափավոր ընդդիմության դեմ Հալեպի, Դամասկոսի, Իդլիբի և Համայի գավառներում : ![]() ![]()
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |