6 փետրվարի 2008 - 15:01 AMT
Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ
Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դեռեւս ոչ մի առաջընթաց չկա դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում: Այդ մասին Երեւանում կայացած մալո ասուլիսում հայտարարել է ԵՄ նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը: Նրա խոսքերով, Եվրամիությունը պատրաստ է աջակցել երկխոսության հաստատմանը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: «Դա բխում է բոլոր կողմերի շահերից: Որքան ես գիտեմ, ժամանակ առ ժամանակ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները հանդիպում են եւ հուսով եմ, որ այդ հանդիպումները նույնպես կնպաստեն հարաբերությունների նորմալացմանը»,-ընդգծել է Ռուպելը: