Նախագահական ընտրությունները կարող են մոտեցնել Հայաստանին ժողովրդավարության եվրոպական չափանիշներին

PanARMENIAN.Net - Եվրամիությունը համոզված է, որ նախագահական ընտրությունները Հայաստանում կլինեն ազնիվ եւ արդար եւ կանցնեն ավելի բարձր մակարդակով, քան 2007թ. մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի արտաքին կապերի եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները: Նրա խոսքերով, ընտրությունները կարող են մոտեցնել Հայաստանին ժողովրդավարության եվրոպական չափանիշներին: «Ես կոչ եմ անում Հայաստանին աշխատել ԵՄ-ի հետ: Ինչ վերաբերում է Բաքվում արված իմ հայտարարությանը, թե Ադրբեջանը ժողովրդավարության չափանիշ է հանդիսանում, ապա դա այնքան էլ այդպես չէ: Ես ասել եմ, որ կցանկանայի, որ Ադրբեջանը լիներ այդպիսին: Դա հավասարապես վերաբերում է նաեւ Հայաստանին եւ Վրաստանին»,-նշել է ԵՄ հանձնակատարը:



Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանը գազի կարեւոր առաքիչ է Եվրոպայի համար, որին ռուսական գազն արդեն չի բավարարում: «Մենք մտադիր ենք դիվերսիֆիկացնել էներգակիրները եւ կախված չլինել Ռուսաստանից»,-ասել է Ֆերերո-Վալդները:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---