Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 23-ին

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի 23-ին

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ կարող է հանդիպել սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Այդ մասին հայտնում է Ինտերֆաքսը դիվանագիտական աղբյուրների վրա հղումով:

«ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ ԳՎ շրջանակում կարող է կայանալ սեպտեմբերի 23-ին»,-ասել է աղբյուրը:

Ավելի վաղ Նալբանդյանը հայտարարել էր, որ Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե պատերազմ սկսվի:

 Ուշագրավ
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
---