Խառը իրականության Windows Mixed Reality ծրագիրը կներկայացվի հոկտեմբերի 3-ին

Խառը իրականության Windows Mixed Reality ծրագիրը կներկայացվի հոկտեմբերի 3-ին

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը մտադիր է հատուկ միջոցառում անցկացնել մամուլի համար՝ նվիրված խառը իրականության Windows Mixed Reality ծրագրին: Միջոցառումը կկայանա հոկտեմբերի 3-ին: Ընկերությունն արդեն սկսել է լրագրողների հրավիրել:

Ինչպես ակնկալվում է, տարբեր արտադրողների Mixed Reality սաղավարտների վաճառքը մեկնարկում է հոկտեմբերին, մոտավորապես Windows 10 Fall Creators Update-ի գործարկման օրերին: Դրանց թվում են նաև Acer սաղավարտը $299-ով, HP-ն՝ $450, Dell և Lenovo-ն՝ $349, գրում է Ferra.ru-ն:

Շնորհանդեսը կանցկացվի Windows 10 Fall Creators Update մեծ թարմացման գործարկումից մի քանի շաբաթ առաջ: Գործարկումը նախանշված է հոկտեմբերի 17-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---