ՀՀ հետ սահմանը Թուրքիայի քաղաքացի է հատել. Նա ձերբակալվել է![]() 20 սեպտեմբերի 2017 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Արտաշատի սահմանապահ ջոկատի հատվածում, Եղեգնավան բնակավայրի մոտ, ռուս սահմանապահները ձերբակալել են անհայտ անձի, որն ապօրինաբար հատել է ՀՀ պետական սահմանը: Սահմանախախտների հայտնաբերման նոր համակարգի շնորհիվ, սահմանապահ ջոկատը րոպեների ընթացքում ձերբակալել է ոճրագործին՝ պարզվել է, որ նա Թուրքիայի քաղաքացի է, 1972թ. ծնված, հայտնում է ՀՀ-ում ՌԴ սահմանապահ ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: Ըստ ձերբակալվածի, նա հովիվ է և ապրում է Թուրքիայի Իգդիրի շրջանի Արալիկի Գեդակլի բնակավայրում: Պետական սահմանը նա հատել է ստիպված՝ որոնելով իր հոտի խոշոր եղջերավորներին: Իրավասու մարմինները ստուգում են սահմանախախտի վարկածը՝ իրավախախտման բոլոր հանգամանքները կպարզվեն: ![]() ![]() ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է Մարդասիրական բեռն արդեն 8-րդ օրն է Կոռնիձորում է Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |