6 փետրվարի 2008 - 15:36 AMT
Դիմիտրի Ռուպել. Մենք կցանկանայինք, որ վերջ տրվեր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին
Եվրամիությունը դեմ է հակամարտությունների ցանկացած ռազմական լուծման, լինի դա ղարաբաղյան կամ մեկ այլ հակամարտություն: Այդ մասին Երեւանում կայացած մալո ասուլիսում հայտարարել է ԵՄ նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը: Նրա խոսքերով, ԵՄ-ն կողմ է վստահության մթնոլորտի ստեղծմանը կողմերի միջեւ: «Այդ նպատակով ընդլայնված է Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի մանդատը: Մենք կցանկանայինք, որ վերջ տրվեր Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին: Ղարաբաղյան խդնրի լուծման համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ ոչ մի դեպքում ռազմական լուծում»,-ընդգծել է Ռուպելը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի մասնակցությանը բանակցային գործընթացին` ԵՄ նախագահը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այժմյան ձեւաչափը դեռեւս չի նախատեսում ԼՂ ներկայացուցիչների մասնակցություն բանակցություններին: