Sportskeeda. Մխիթարյանը դարձել է ՄՅու հենասյունը![]() 20 սեպտեմբերի 2017 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Վերջին մեկ տարում խաղալով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր կազմում՝ Հենրիխ Մխիթարյանը վերափոխել է իր կարգավիճակը՝ դառնալով թիմի հենասյունը: Այս մասին գրում է Sportskeeda-ը՝ անդրադառնալով Old Trafford- ի հայաստանցի ներկայացուցչի կարիերային: Հենրիխ Մխիթարյանն ԱՊԼ այս խաղաշրջանում արդեն ավելի շատ գոլային փոխանցումներ է կատարել, քան 2016-17-ի ամբողջ ընթացքում: Աղբյուրի պնդմամբ, ի դեմս Մխիթարյանի Մոուրինյոն ձեռք է բերել ոչ միայն վերջին 3 խաղաշրջանների լավագույն փլեյմեյքերին՝ խաղը կառուցողին, այլև՝ ֆուտբոլիստի, որն իր վարպետության գագաթնակետին է: Նշվում է, որ Մխիթարյանի լավագույն հատկանիշներից մեկը Բունդեսլիգայից հետո անգլիական խաղաոճին արագ հարմարվելու կարողությունն է: «Թեև Մխիթքարյանի ներկայիս մարզավիճակն ապացուցում է նրա գերազանց ֆուտբոլիստ լինելը, առավել քան գովելի է նաև այն փաստը, որ նա պահում է հանգուցյալ հորը տված խոստումը»,- գրում է պարբերականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |