Sports.ru-ն ռուսական ֆուտբոլի գլխավոր հայերի ցանկն է կազմել20 սեպտեմբերի 2017 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսական Sports.ru-ն կազմել է ռուսական ֆուտբոլի գլխավոր հայերի ցուցակը, որտեղ ներառված են ոչ միայն գործող ֆուտբոլիստներ, այլ նաև մարզիչներ, ակումբների նախագահներ և սեփականատարեր: Նրանցից յուրաքանչյուրի մասին որոշ տեղեկություններ են ներկայացվում: Գործող ֆուտբոլիստներից ռուսական կայքի ցանկում են հայտնվել Հայաստանի հավաքականի և ռուսական «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը, նույն «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը, «ՍԿԱ-Խաբարովսկի» հարձակվող Ռուսլան Կորյանը: Ցուցակում են նաև «Լոկոմոտիվի» մարզիչ Սարգիս Հովհաննիսյանը, «Ռուբինի» ավագ մարզիչ Իվան Դանիլյանցը, «Արարատի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: Ցանկում ընդգրկված են նաև ռուսաստանաբնակ այն հայերը, որոնք մեծ դերակատարություն ունեն ռուսական ֆուտբոլային ակումբներում: Նրանց թվում են. Արամ Գաբրելյանովը, որը զբաղվում է «Արարատի» առաջ մղմամբ, «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին, որի իսկական ազգանունը Հարությունյանն է, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը, «Ռոստովի» նախագահ Արտաշես Հարությունյանը, ՌՖՄ Հսկիչ կարգապահական կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը, «Կրասնոդարի» կոմերցիոն տնօրեն, Արամ Ֆունդուկյանը, Ռուսաստանի Ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |