ՀՀ-ից ՌԴ 42.000 մարդ է տեղափոխվել «Հայրենակիցներ» ծրագրով![]() 20 սեպտեմբերի 2017 - 17:53 AMT PanARMENIAN.Net - 2007-2017 թթ. Հայաստանից ավելի քան 42.000 քաղաքացի է տեղափոխվել Ռուսաստան հայրենակիցների վերաբնակեցման ծրագրով: Ըստ նախարարության տվյալների՝ վերջին 10 տարվա ընթացքում Ռուսաստան է տեղափոխվել 584,9 հազար մարդ, որից 7,2%-ը Հայաստանի քաղաքացիներ են: ՀՀ քաղաքացիները ծրագրի ամենաակտիվ մասնակիցներն են Ուկրաինայի (38,8%), Ղազախստանի (20,6%), Ուզբեկստանի (12,1%), Մոլդովայի (8,5%) հետ մեկտեղ: Կամավոր վերաբնակեցումն իրականացվում է 2007-ից գործող պետական ծրագրի շրջանակում, որով վերաբնակներին աջակցություն է ցուցաբերվում: ՌԴ Հայրենակիցների վերաբնակեցման մասին պետական ծրագրով միայն 2017-ի առաջին կիսամյակում Ռուսաստանի Դաշնություն է տեղափոխվել 41.000 մարդ, մինչդեռ 2016-ի նույն ժամանակահատվածում վերադարձել էր 88.000 մարդ: Այդ մասին ասված է ՌԴ ՆԳՆ մամուլի հաղորդագրությունում: ![]() ![]()
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում Նշվում է, որ Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել Ակնայով բեռնատարի անցումը հաստատել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» անդամ Արշակ Աբրահամյանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |