Մրուրով գուշակություն՝ սուրճի միջազգային օրվա առթիվ

Մրուրով գուշակություն՝ սուրճի միջազգային օրվա առթիվ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհը կնշի սուրճի միջազգային օրը։ Երևանյան The LOFT կենտրոնը միացել է #IntenationalCoffeeDay նախաձեռնությանը:

«Հաշվի առնելով փաստը, որ սուրճը LOFT-ի հյուրասիրության ամենանվիրական «խորհրդանիշներից» է՝ պարզապես չէինք կարող դիմանալ #IntenationalCoffeeDay անելու գայթակղությանը»,- ասված է միջոցառման ֆեյսբուքյան էջում:

Այս առթիվ հոկտեմբերի 1-ի երեկոյան ամբողջ երեկոյի ընթացքում՝ ժամը 19:00-22:00-ը, կենտրոնի այցելուները կփորձեն սուրճի հնարավոր ամենալայն տեսականին․

«Մենք հյուրընկալելու ենք սուրճի արտադրող տեղական ընկերություններին, ներկրողներին, ինչպես նաև բացառիկ սուրճ մատուցող սրճարաններին, ովքեր հյուրասիրելու և վաճառելու են քաղաքի ամենահամեղ սուրճերը։ Ունենալու ենք թեմատիկ վարպետության դասեր, քաղցրավենիքի հյուրասիրություն, երաժշտական խելագարություն և սուրճի գավաթով գուշակություն, այն էլ Մելան ծյոծյայի կողմից: Մեր բոլոր հյուրերին խոստանում ենք էներգիայի մեծ չափաբաժին»:

Մասնակցության արժեքը 500 դրամ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---