
ՀՀ նախագահի հրամանագրերով երգիչներ Մհերն, Արամեն ու դերասան Մկրտիչ Արզումանյանը պարգևատրվել են ՀՀ վաստակավոր արտիստի կոչումով։
Համապատասխան հրամանագրերը տեղադրված են ՀՀ նախագահի կայքում։
Պարգևատրումը տեղի է ունեցել ՀՀ անկախության 26-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ։
Ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով, երգահան Արտո Թունջբոյաջյանը՝ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումով, դուդուկահար Ջիվան Գասպարյանըմ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը, շվեյցարահայ գործարար Վարդան Սիրմաքեշը՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։