Ռուսաստանը մասնակցելու է Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման համար հայտարարված մրցույթին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը մասնակցելու է Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման համար մրցույթին, որը կարող է սկսվել 2010-2011 թվականներին: Այդ մասին հայտարարել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիեկոն, ով փետրվարի 6-ին գտնվում է Երեւանում ՌԴ կառավարական պատվիրակության կազմում: Նրա խոսքերով, մրցույթը կազմակերպվելու է Հայաստանի կառավարության կողմից: Ինչպես բացատրել է Սերգեյ Կիրիեկոն, հայկական կողմը դիտարկում է մոտ 1 հազար մեգավատտ հզորությամբ ԱԷԿ-ի կառուցման հնարավորությունը, նախագծի մոտավոր արժեքը $1 մլրդ: «Կպահանջվի կամ երկու նոր ատոմային էներգաբլոկ կառուցել, կամ մեկ բլոկ` նույնքան հզորությամբ»,- նշել է նա: Ընդ որում, նրա խոսքերով, գործող Մեծամորի ԱԷԿ-ը, որը գտնվում է «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ՍՊԸ-ի եւ «Ռոսէներգոատոմ»-ի հավատարմագրային լիազորության տակ, աշխատելու է մինչեւ 2016 թվականը: «Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկն ունի 440-500 մեգավատտ հզորություն: Նոր կայանին անհրաժեշտ է նույն հզորությամբ երկու հատ բլոկ, կամ ավելի լավ է մեկը` 100 մեգավատտ հզորությամբ»,- ասել է Կիրիենկոն, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---