Փարիզի Նորաձևության տան պատերին Հայաստանի հին կանգառների լուսանկարներն են

Փարիզի Նորաձևության տան պատերին Հայաստանի հին կանգառների լուսանկարներն են

PanARMENIAN.Net - Հայաստանի 1997/2001թթ. հասարակական տրանսպորտի կանգառների լուսանկարները զարդարում են շվեյցարացի դիզայների և Artis բրենդի սեփականատեր Ալբերտ Կրիմլերի Փարիզում գտնվող նորաձևության տան պատերը:

Բրիտանական The Telegraph-ին տված հարցազրուցյում Ալբերտ Կրիմլերը, որն արվեստի գործերի գիտակ է և կոլեկցիոներ, պատմել է, թե ինչպես են հայտնվել գերմանացի լուսանկարիչ Ուրսուլա Շուլց-Դորնբուրգի լուսանկարները: «Նա ճամփորդում էր Հայաստանով և ավտոբուսի կանգառների 46 լուսանկար է արել, մարդկանցով և առանց նրանց»,-ասել է Կրիմլերը, գրում է Rusarminfo-ն:

Շվեյցարացի դիզայների հավաքածուում կան Լուորենս Վայների, Յանա Համիլտոն Ֆինլեյի և այլոց նկարները:

Artis բրենդի երկրպագուներից են Անջելինա Ջոլին, Ամալ Քլունին, Մոնակոյի դքսուհին, Սյուզեն Սարանդոնը, Սարա Ջեսիկա Փարքերը, նույնիսկ Քոնդոլիզա Ռայսը:

2004-ին Հայաստանի Փարաքարի ավտոբուսի կանգառում կնոջ և երեխայի լուսանկարի համար Ուրսուլա Շուլց-Դորնբուրգը 2016-ին ստացել է կանադական Aimia 2016-ի գլխավոր մրցանակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---