Աշոտյան. Բաքվում ենք՝ եվրոպացիների մասնակցությամբ միջոցառմանը հակահայկական քարոզչություն թույլ չտալու

Աշոտյան. Բաքվում ենք՝ եվրոպացիների մասնակցությամբ միջոցառմանը հակահայկական քարոզչություն թույլ չտալու

PanARMENIAN.Net - Հայ պատգամավորները Բաքու են մեկնել թույլ չտալու համար հակահայկական քարոզչություն եվրոպացիների մասնակցությամբ անցնող «Եվրանեսթի» նիստում: Այդ մասին Բաքվում հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք Բաքու ենք ժամանել, քանի որ «Եվրանեսթը» կարևոր հարթակ է Հայաստանի համար: Հայաստանը պատրաստվում է նոր համաձայնագիր կնքել ԵՄ հետ: Բացի այդ, մենք այստեղ ենք թույլ չտալու համար հակահայկական հռետորաբանություն և քարոզչություն մի միջոցառմանը, որին մասնակցում են եվրոպացի պատգամավորներ: Ցավոք, որոշ ելույթներում եղավ նման հռետորաբանություն: Սակայն, պետք է հաշվի առնել, որ մենք չենք եկել ԼՂ հիմնախնդիրը քննարկելու»,-ասել է Աշոտյանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Աշոտյանը հավելել է նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ օրինական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: «Բանակցություններն ընթանում են այդ շրջանակում: Ցավոք, 2016-ի ապրիլին Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողությունները, ինչը խախտեց գործընթացը: Այժմ ԵԱՀԿ ՄԽ գործունեությունն ուղղված է կողմերի միջև վստահության վերականգնմանը: Գիտեք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում որոշվել է ընդլայնել դիտարկման առաքելության մանդատը, գործի դնել շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմները: Բանակցությունների հաջորդ փուլին կարելի է անցնել միայն վստահությունը վերականգնելուց հետո: ԼՂ հիմնահարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և միջազգային հանրության կողմից անվտանգության երաշխքների հիման վրա: Այս սկզբունքները պետք է լինեն բանակցությունների սեղանին: Հիմա կարևոր է, որ կողմերը չհրաժարվեն այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց»:

ՀՀ պատվիրակության կազմում է նաև պատգամավոր Մանե Թանդիլյանը: Սեպտեմբերի 22-ին նրանք մասնակցելու են ԵվրանեսթԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին՝ նվիրված Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման խնդիրներում խորհրդարանական ներգրավվածության հարցերին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---