Վերնիսաժի մոտ սպանության գործով հետախուզվողներից մեկը ձերբակալվել է22 սեպտեմբերի 2017 - 17:13 AMT PanARMENIAN.Net - Վերնիսաժի մոտ սպանության գործով հետախուզվողներից մեկը՝ Ռաֆիկ Խաչատրյանը, հայտնաբերվել է Կոտայքի մարզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 22-ին Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը: Սեպտեմբերի 14-ին Երևանի կենտրոնում՝ Վերնիսաժին հարող տարածքում, սպանություն է տեղի ունեցել, կա ևս մեկ վիրավոր: Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գագիկ Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վահագն Աբգարյանը։ Ռաֆիկ Խաչատրյանը ձերբակալված է: Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Ընթերցեք նաև.Քննչական կոմիտեն՝ Վերնիսաժի մոտ սպանությանն առնչվող նախապատմության մասին Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |