ԵՄ-ն հետաձգել է Սերբիայի հետ քաղաքական համաձայնագրի կնքումը

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հետաձգել է Սերբիայի հետ քաղաքական համաձայնագրի կնքումը, որը ծրագրված է փետրվարի 7-ին: ԵՄ ընդարձակման հարցով հանձնաժողովի ղեկավար Օլի Ռենի խոսքերով, դա կապված է Բելգրադի մի շարք քաղաքական գործիչների չափազանց բացասական դիրքորոշման հետ: «Եվրամիության հրավերը ուժի մեջ է մնում եւ կարող է ստորագրվել ցանկացած պահի»,- նշել է Ռենը:



Փետրվարի 5-ին Սերբիայի վարչապետ Վոիսլավ Կոշտունիցան հայտարարել է, որ Եվրամիության առաջարկությունը հնարք է, որի նպատակն է` ստիպել Բելգրադին համաձայնել Կոսովոյի անկախությանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:



Նշենք, որ Սերբիայի հետ քաղաքկան համաձայնագրի կնքումը ենթադրում է Կոսովոյի անկախություն, այնտեղ Եվրամիության առաքելության տեղակայում ու տնտեսական աջակցություն ինչպես Սերբիային, այնպես ել Կոսովոյին: Սերբիային այդ համաձայնագրով տրամադրվում է Եվրամիության մշտական անդամի կարգավիճակ: Կոսովոյի վարչապետ Հաշիմ Տաչին մտադիր է միակողմանի կարգով անկախություն հռչակել մինչեւ փետրվարի 18-ը: Եվրամիությունը, իր հերթին, առաջարկել է Սերբիային անդամակացություն ԵՄ-ում: Սերբական քաղաքականությունում եվրոպական ուղղության կողմնակից է փետրվարի 4-ին վերընտրված Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---