ՀՀ-ն դիտորդ կունենա Քրդստանի հանրաքվեում23 սեպտեմբերի 2017 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել: Նա մեկնել է Իրաքյան Քրդստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, հայտնում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության լրատվական ծառայությունը: Իրաքյան Քրդստանի իշխանությունները հայտարարել են Իրաքից անջատվելու վերաբերյալ անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին, որը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում՝ խորհրդարանը դեմ է քվեարկել: Դեմ են նաև ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան, ՄԱԿ-ը՝ նրանք առաջարկել են Իրաքյան Քրդստանի ղեկավար Բարզանիին հետաձգել հանրաքվեն: Կողմ է արտահայտվել միայն Իսրայելը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեմ են արտահայտվել Քրդստանում սեպտեմբերի 25-ին կայանալիք անկախության հանրաքվեին: Ավելի վաղ նմանատիպ կոչով էին հանդես եկել Իրաքի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Իբրահիմ ալ Ջաֆարին, Ջավադ Զարիֆն ու Մևլութ Չավուշօղլուն: Իրանը հայտարարել է, որ կփակի Իրաքյան Քրդստանի հետ սահմանը, եթե տարածաշրջանը հանրաքվեի արդյունքում անկախություն հռչակի Բաղդադից: Դեմ է նաև Արաբական երկրների լիգան: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |