Իրանը նոր բալիստիկ հրթիռ է գործարկել23 սեպտեմբերի 2017 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Իրանը հայտարարել է «Հորամշահր» նոր բալիստիկ հրթիռի գործարկման մասին: Հրթիռի հեռահարությունը 2000 կմ է, այն կարող է մի քանի մարտագլխիկ կրել: Իրանական IRIB հեռուստաընկերությունը սեպտեմբերի 23-ին այդ հրթիռի գործարկման կադրեր է ցուցադրել: Փորձարկման վայրի մասին ոչինչ չի ասվում: Սեպտեմբերի 22-ի առավոտյան «Հորամշահր» հրթիռը ներկայացվել է Թեհրանի զորահանդեսում, որին ներկա է գտնվել երկրի նախագահ Հասան Ռոուհանին և բաձրաստիճան զինվորականներ: Ըստ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի աէրոտիեզերական դիվիզիայի հրամանատար Ամիր Ալի Հայջիզադեի, նոր հրթիռն ավելի փոքր է չափերով, ավելի մարտավարական և զինանոցում կհայտնվի արդեն մոտ ապագայում, գրում է Deutsche Welle-ն: Իրանի սպառազինության մեջ արդեն կա 2 բալիստիկ հրթիռ՝ «Սաջիլ» և «Հադր-Ֆ», որոնք նույնպես կարող են մի քանի մարտագլխիկ կնքել: Թեհրանը շեշտում է, որ իր ռազմական հզորությունը զուտ պաշտպանական նշանակությւոն ունի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |