Հայ շախմատիստները՝ «Երևան օփենի» առաջատարներ

Հայ շախմատիստները՝ «Երևան օփենի» առաջատարներ

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող «Երևան օփեն» շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունքով առաջատարներ են միջազգային վարպետ Արման Միքայելյանը եւ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը:

Եվս 11 շախմատիստ, այդ թվում Հայաստանի 5 ներկայացուցիչ, վաստակել է 3,5-ական միավոր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Սեպտեմբերի 18-27-ը անցկացվող մրցաշարին մասնակցում է 13 երկրի մոտ 150 շախմատիստ, այդ թվում` 20 միջազգային գրոսմայստեր և 25 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետ:

Մրցաշարի գլխավոր կազմակերպիչն է Երևանի շախմատի ֆեդերացիան: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---