Հյուսիսային Կորեայում երկրաշարժ է տեղի ունեցել, որը կարող է միջուկային պայթյունի հետևանք լինել23 սեպտեմբերի 2017 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային Կորեայում 3,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որը կարող է միջուկային պայթյունի հետևանք լինել, հայտնում է Չինաստանի սեյսմիկ կենտրոնը (CENC): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 16:29-ին միջուկային փորձարկումների վայրից ոչ այնքան հեռու: Երկրաշարժի օջախն ընդամենը մոտ 1 կմ խորության վրա էր: Հարավկորեական սեյսմագետները ևս 3,0 մագնիտուդով երկրաշարժ են արձանագրել Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումներիերի վայերի շրջանում: Սակայն նրանք կարծում են, որ երկրաշարժը բնական ծագում է ունեցել և կապված չէ միջուկային փորձարկումների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասսինա Զերբոն հայտարարել է, որ փորձագետներն ուսումնասիրում են այդ անսովոր սեյսմիկ ակտիվույթունը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փհենյանը կարող է ջրածնային ռումբի փորձարկումներ անցկացնել Խաղաղ օվկիանոսում: Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Թրամփը ՄԱԿ ԳՎ ամբիոնից «լիակատար ոչնչացմամբ» է սպառնացել Հյուսիսային Կորեային, իսկ այդ երկրի առաջնորդին «հրթիռով ինքնասպան անվանել, որը կատարում է իրեն և իր ռեժիմը ոչնչացնելու առաքելություն»: Սեպտեմբերի սկզբին Փհենյանը հայտարարեց ջրածնային մարտագլխիկի հաջող փորձարկման համար, որը կարող է օգտագործվել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար:Ըստ գնահատականների ընդհանուր հզորությունը հասել է 160 կիլոտոննային: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |