ՀՀ-ն միացել է էլ. առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագրին23 սեպտեմբերի 2017 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրեց «Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անդրսահմանային ոչ փաստաթղթային (էլեկտրոնային) առևտրի դյուրացման վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը»։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ Էլ. առևտուրն ապրանքերի առք և վաճառքն է ինտերնետի միջոցով և հիմնականում ասոցացվում է օնլայն առևտրի հետ: Էլ. առևտրի մի քանի տարբերակների մեջ առավելապես գերիշխում են B2B – բիզնես-բիզնես, B2C բիզնես-սպառող և C2C սպառող-սպառող էլեկտրոնային առևտրի տեսակները: Էլեկտրոնային առևտրի վիճակագրությունը (2016-ի սեպտեմբերի դրությամբ) փաստում է, որ ինտերնետ օգտագործողների մոտ 41% որևէ ապրանք են գնել էլեկտրոնային առևտրի միջոցով, որը գերազանցում է իրականացված գործարքների 1 միլիարդ ցուցանիշը՝ շարունակական աճի տենդենցներով: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |